ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Հայաստանի 19 համայնքում ՏԻՄ ընտրություններ են

Հայաստանի 19 համայնքում ՏԻՄ ընտրություններ են
29.09.2019 | 16:55

Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Տավուշի և Շիրակի մարզերի 19 համայնքում սեպտեմբերի 29-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվում: ԿԸՀ տեղեկատվության համաձայն 13 համայնքում ընտրությունները հերթական են, 6-ում՝ արտահերթ: Համայնքներից 12-ում՝ միայն համայնքի ղեկավարի, 6-ում` միայն ավագանու անդամի, և մեկ համայնքում միաժամանակ՝ համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ:

Դիտվել է՝ 501

Մեկնաբանություններ